
Կոդ: 009
Թռչնագիր տառերը արտահայտում են օգտագործողի գեղարվեստական ճաշակը: Ինարյանը ստեղծել է Թռչնագրերի և զարդանախշերի համադրությամբ յուրահատուկ հավաքածու:

Նկարիչը նկարը պատկերել է Աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Քեյջի 4′33″ «Չորս րոպե երեսուներեք վայրկյան»), երաժշտական պիեսի հիման վրա: Նկարում պատկերված է լռության մեջ լսվող սրտի բաբախյունը և երակներում արյան շարժի ձայնը:

Նկարիչը նկարի ձախ կողմից պատկերել է մայրության խորհրդանիշը, որը կերակրում է ողջ Հայաստանը: Իսկ նկարի աջ կողմում տուն է մի քանի բնակարաններով: Տներում ապրում են քրիստոնեա և մուսուլման ժողովուրդ: Ընդհանուր տիրում է խառը քաոսային վիճակ: Իսկ արևը լույսի խորհրդանիշ է, որը հաղթանակ է բերելու Հայաստանին:

Նկարիչը պատկերել է երեք սիմվոլների, որոնք լուսավորության մեջ են: Նկարի կենտրոնական մասում Աստվածաշունչն է՝ գրքի տեսքով: Գրքի վրայի 12 գծերը Քրիստոսի 12 աշակերտներն են, իսկ ներքևում խաչ է պատկերված:

Հայկական զարդանախշերի նրբագեղությունն ու բարդությունը, նրբաճաշակությունն ու բազմազանությունը միշտ էլ հիացրել են հայկական արվեստի ջատագովներին:

Էն վեհ վայրենին չքնաղ գիշերի երկնքի անհուն հեռու խորքերից անմուրազ մեռած սիրահարների աստղերը թռած իրար են գալիս. Գալիս՝ կարմրով մի հեղ համուրվում աշխարհքից հեռու լազուր կամարում:

Որդան կարմիրը հին հայերի մոտ եղել է որպե ՄԻԱՍՆՈՀԹՅԱՆ խորհրդանիշ: Պատմական Հայաստանի բոլոր գավառների և իշխանական տների բազմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը: Տիգրան II-ի թագավորության ժամանակաշրջանում հայկական հպատակություն ընդունած վասալ արքաները իրենց դրոշների վերին երիզը ներկում էին որդան կարմրով, որով իրենց հավատարմությունն էին հավաստում հայոց արքայի արքային: